Armenpress.am-ը գրում է.

Թուրքիան իր երկրում ծնված սիրիացի ներգաղթյալների 380 հազար երեխաների պատրաստվում է քաղաքացիություն շնորհել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

«Մեր երկրում ծնվել է 380 հազար սիրիացի երեխա:  Աստծո կամքով, եթե խորհրդարանը օգնի այս գործին, կկարողանանք նրանց քաղաքացիություն շնորհել»,-ասել է Սոյլուն:

Նախարարը նշել է, որ արդեն քաղաքացիություն է ստացել 36 հազար սիրիացի ներգաղթյալ, որոնցից 28 հազարն ունի ընտրելու իրավունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել