Վեյցմանի ինստիտուտի իսրայելցի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրության համաձայն, բոլորի համար առողջ սնունդ գոյություն չունի, և միանգամից բոլոր մարդկանց համար բացառիկ վնասակար սնունդ նույնպես չկա: Փորձագետները կարծում են, որ օրգանիզմի արձագանքը ստացվող սննդի նկատմամբ հիմնականում անհատական է, և որ այն, ինչը կարող է առողջ սնունդ համարվել ոմանց համար, մյուսներին կարող է վնասակար լինել:

Հետազոտությունը, որում ընդգրկվել են 17-80 տարեկան 800 մարդ, ցույց է տվել, որ յուրաքանչյուր մարդու շաքարի մակարդակը բարձրանում է տարբեր սննդատեսակներից: Օրինակ, որոշ մարդկանց մոտ այն բարձրանում է սուշի ուտելուց հետո, ինչպես ոմանցը՝ պաղպաղակից:

Գործնականում ցանկացած մարդու մոտ շաքարի մակարդակի բարձրացում նկատվում է օրգանիզմի համար անսովոր սննդի օգտագործումից՝ փաստում են մասնագետները:

Հաշվի առնելով, որ շաքարի բարձրացումը կապված է ավելցուկային քաշի, շաքարային դիաբետի և սրտի հիվանդություների առաջացման հետ, ապա դժվար չէ հասկանալ, թե ինչու թվացյալ առողջ սնունդը կարող է վնասակար լինել ինչ-որ մեկի համար, նշել են նրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել