Դժվար չէ գուշակել, որ խմիչքը ստեղծվել է բացառապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են խմել, ապա նստել ղեկին:

Arkay ստարտափից ֆրանսիացի գիտնականները մշակել և վաճառքի են հանել ոչ ալկոհոլային վիսկի, որը, ինչպես նշված է, կարող են խմել նույնիսկ վարորդները։ Մի շիշ ոչ ալկոհոլային խմիչքն արժե 40 դոլար: Նրանց համար, ովքեր սիրում են խմել ճանապարհին, կա փոքր չափաբաժին` 15 դոլարով:

Motor1 ավտոմոբիլային հրատարակությունը նշում է, որ խմիչքը անվնաս է և կարելի է օգտագործել ղեկին նստելուց առաջ: Ամերիկացի փորձագետները նշում են, որ խմիչքը կարելի է խառնել գազավորված ըմպելիքի հետ նույն համամասնությամբ, ինչ որ սովորական վիսկին, ըստ ճաշակի. համային հատկությունները բոլորովին չեն տարբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել