168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է ընդունել չեղարկել իր մասնակցությունը «Մեծ յոթնյակում» հանրապետության նախագահությանը նվիրված արարողությանը, դրա փոխարեն նա Փարիզում խորհրդակցություն կանցկացնի համազգային խնդիրների շուրջ՝ կապված «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների հետ: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:

Ավելի վաղ պլանավորված էր, որ Մակրոնը կգլխավորի «յոթնյակում» Ֆրանսիայի նախագահությանը նվիրված արարողությունը Բիարից քաղաքում (գտնվում է երկրի հարավ-արեւելքում) եւ այնտեղ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի առջեւ հանդես կգա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության եւ նրա դիվանագիտության գերակայությունների վերաբերյալ զեկույցով:

Այժմ նրա փոխարեն Ատլանտիկայի հարավարեւմտյան ափին գտնվող այդ առողջարանային քաղաք կուղեւորվի Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը:

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը պլանավորված է հաջորդ տարվա օգոստոսի 24-26-ին Բիարիցում: Ելիսեյան պալատի խորհրդակցությանը, որը դեկտեմբերի 17-ին կկայանա Մակրոնի նախագահությամբ, կմասնակցեն նախարարներ, գործարար աշխարհի, երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկվելու են սոցիալ-տնտեսական այն հարցերը, որոնք առաջադրվել են «դեղին բաճկոնավորների» շարժման կողմից: Երկրի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա մինչեւ մարտի 1-ը իր կարծիքը հայտնել պետական կառուցվածքի, հարկման, ժողովրդավարության, բնապահպանության, միգրացիոն հարցերի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել