Յուրաքանչյուր աղջիկ իր պատկերացումներում պահում է իդեալական ընկերոջ պատկերը: Տարբեր աղջիկներ տարբեր բաներ են կարևորում տղայի մեջ, սակայն մի բան պետք է պարտադիր առկա լինի՝ հարգանքը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 նշան, որ դուք հանդիպում են մի տղայի հետ, ով ձեզ իսկապես հարգում է:

  1. Դուք ամեն անգամ կարմրում եք, երբ նա ձեզ իր ընկերներին կամ բարեկամներին է ներկայացնում, քանի որ նա չափից դուրս շատ է ձեզ գովերգում և չափազանցնում է ձեր արժանիքները:

  2. Նա խանդում է, երբ դուք այլ տղաների մասին եք խոսում, սակայն ոչ այն պատճառով, որ չի վստահում, այլ պարզապես շատ լավ է իմանում ձեր արժեքը և վախենում է կորցնել, քանի որ հասկանում է, որ շատերը կցանկանան ձեզ հետ լինել:

  3. Նա հպարտությամբ և պարծանքով է նայում ձեզ, երբ դուք ինչ-որ մեկի հետ խոսելիս պաշտպանում եք ձեր տեսակետը, հիմնավորում այն:

  4. Նա շատ է սիրում քեզնից խորհուրդ հարցնել այն բաներում, որոնցից դուք շատ լավ եք գլուխ հանում, քանի որ իսկապես հպարտանում է ձեզնով:

  5. Նա միշտ քաջալերում է ձեզ համարձակվել և կյանքի կոչել ձեր երազանքները, քանի որ վստահ է ձեր ուժերի և տաղանդի վրա:

  6. Նա իսկապես անկեղծ է, երբ օգտագործում է գերադրական աստիճանը. դուք ամենագեղեցիկ, ամենախելացի աղջիկն եք և իր համար լավագույնն եք:

  7. Նա ձեզ հետ քննարկում է ամեն ինչ և կարևորում է ձեր կարծիքը ամեն հարցում՝ սկսած հագուկապից, վերջացրած կարիերայի տեսլականով:

  8. Երբ դուք նյարդային եք կամ ինչ-որ բանից լարված, նա փորձում է ձեզ հասկանալ և օգնել ինչ-որ կերպ:

  9. Երբ վիճաբանելիս դուք ինչ-որ վիրավորական բան եք նրան ասում, դա չի անդրադառնում ձեր հանդեպ իր վերաբերմունքի վրա, քանի որ նա հասկանում է, որ դա ասում եք տաքացած ժամանակ, իսկ այդ վիճակում ինքն էլ կարող է ինչ-որ նեղացնող բան ասել:

  10. Երբ նա ձեզ նեղացնում է, նա իրոք դա ծանր է տանում և հետևություններ է անում, որպեսզի այլևս ձեզ այդպես չնեղացնի:

  11. Նա մշտապես պատրաստ է քեզ օգնել ցանկացած հարցում և ցանկացած պահի:

  12. Երբ նա ինչ-որ տեղ առանց ձեզ է գնում, անպայման ձեզ կգրի՝ ասելով, որ շատ կցանկանար, որ իր հետ լինեիք, սակայն դա կանի ոչ թե ձևական, այլ իսկապես անկեղծ, քանի որ ձեզ հետ նրա ժամանակը միշտ ավելի ուրախ ու հաճելի է անցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել