Բելառուսի նախագահն ամեն գնով փորձ է կատարում Հայաստանի նկատմամբ լարված իրավիճակ ստեղծելու, որպեսզի այդ ամենից օգտվեն Ադրբեջանն ու ադրբեջանական մամուլը։

Սկզբնական շրջանում նրա ջանքերի արդյունքում, կարելի է ասել, մենք կորցրինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը մինչև 2020 թվականը մեր ներկայացուցիչը պետք է զբաղեցներ։ Իսկ այդ 2020 թվականից սկսած՝ նոր Բելառուսինն էր այդ պաշտոնը։ Սակայն Ալեքսանդր Լուկաշենկո և Նուրսուլթան Նազարբաև զույգն առիթը բաց չթողեցին, որպեսզի Հայաստանի նկատմամբ «կեղտ» բռնեն։ Մեծ է հավանականությունը, որ եթե Բելառուսը և Ղազախստանը չխառնվեին այս հարցին, Հայաստանը կշարունակեր զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Սակայն եղավ այն, ինչին բոլորս ականատես եղանք։

Հիմա էլ ասուլիսի ժամանակ կրկին փորձում է հաշիվներ պարզել Նիկոլ Փաշինյանի հետ, այդ ընթացքում նաև վիրավորական արտահայտություն է կատարում։ Իսկ ցանկացած երկրի ղեկավար կամ ներկայացուցիչ, եթե վիրավորում է մեր երկրի ղեկավարին կամ ներկայացուցչին, դա նշանակում է, որ այդ վիրավորանքը հենց մեր երկրին է ուղղված՝ անկախ նրանից, թե արտահայտած միտքը որքանով է ճիշտ կամ սխալ։

Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Լուկաշենկոն վիրավորանքի հետ միասին հայտարարում է` «Нападаешь на своих, чтобы чужие поняли? Ну ты скажи, и я буду молчать»: Փաստորեն, ասուլիսի ժամանակ այլ պետության ներկայացուցչին վիրավորելուց հետո Լուկաշենկոն հայտարարում է, որ այդ անձի հետ ընկեր, յուրային, մեկ թիմից է։ Ընկերների մասին Լուկաշենկոն շատ սխալ կարծիք ունի։ Ընկերոջ հետ ունեցած խնդիրները նման կերպով չեն բարձրաձայնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել