Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի քաղաքացիների հետ աշխատում են երրորդ երկրների տարածքներից՝ Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, ազգային անվտանգության ծառայության կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը։

«Դա ընդունված պրակտիկա է», - նկատեց ԱԱԾ պաշտոնյան։

Մինչ օրս ԱԱԾ մարմինների կողմից 2 տասնյակից ավելի գործակալ է բացահայտվել ու դատապարտվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Նրա խոսքով՝ այդ գործակալները գործել են հենց երրորդ երկրների տարածքներում։ Գործակալները հավաքագրումներ իրականցնում են նաև սոցիալական ցանցերի միջոցով։

Լրագրողները հիշեցրին Վահան Մարտիրոսյանի գործի մասին, որը Հայաստանի սահմանն անցնելով, Վրաստանի միջոցով գնացել էր Արդբեջան, ԱԱԾ ներկայացուցիչն ասաց, որ նա այժմ, ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայում է։

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է Վահան Մարտիրոսյանը Հայաստանի ԱԱԾ-ի հետ էր աշխատում, Դավիթավյանը արձագանքեց. «Բնականաբար, չեմ կարող պատասխանել այդ հարցին»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի գաղտնի գործակալներին, նրա ներկայացրած տվյալների համաձայն, 1991 թվականից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։

Հարցին, թե արդյոք նրանց թիվը կարող է ավելին լինել, քան հայտնաբերվածներն են, միջոցառմանը ներկա ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը պատասխանեց. «Մենք այն կանխավարկածով ենք աշխատում, որ ավելի շատ են։ Դա մեր աշխատանքն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել