Tert.am-ը գրում է.

Արցախում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել աչքի հատվածում, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 373-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. «Զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է թեթև կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել