Yerkir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի կարծիքով` հինգշաբթի ԱՄՆ սենատորների կողմից ընդունված բանաձևերը թագավորության ներքին գործերին միջամտելու փորձ են: Այդ մասին, ըստ է ТАСС-ի, հայտարարել է թագավորության ԱԳՆ-ն` նշելով, որ հերքում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի դեմ մեղադրանքները:

Էր Ռիադը հաստատում է, որ հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, սակայն մտահոգություն  է հայտնում նման դիրքորոշումների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը երկու բանաձև է ընդունել: Առաջինում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության պատասխանատվությունը դրվում է  բեն Սալմանի վրա: Երկրորդում սենատորները պահաջել են ԱՄՆ իշխանություններից` դադարեցնել աջակցել էր Ռիադի` Եմենում ռազմական գործողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել