Armenpress.am-ը գրում է.

Վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Փարիզում խստացրել են Սուրբծննդյան տոնավաճառների այցելուների հսկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Այսպես, Դեֆանս գործարար թաղամասում Սուրբծննդյան տոնավաճառ մտնելիս բոլոր հյուրերից պահանջում են բացել պայուսակները, ինչպես նաեւ զննություն են անցկացնում մետաղորսիչի օգնությամբ: Տեղի բնակիչները նշում են, որ նման միջոցներ են ձեռնարկվում միայն խոշոր ահաբեկչական գործողություններից հետո: Տոնավաճառի այցելուներից ոչ ոք չի վրդովվում:

Տոնավաճառը բազմամարդ Է, այցելուները խմում են տաք շոկոլադ եւ գլինտվեյն, գնում են ամանորյա զարդեր, ֆերմերային մթերքներ: Համանման միջոցներ են ձեռնարկված նաեւ Թյուիլրիի այգու մուտքի մոտ, որտեղ նույնպես Սուրբծննդյան տոնավաճառ Է գործում:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը, որն իրավապահ մարմիններին հայտնի Էր բազմաթիվ օրինախախտումների կապակցությամբ, Ստրասբուրգում հրաձգություն Է սարքել Սուրբծննդյան տոնավաճառի մերձակայքում: մարդ: Քաղաքագլուխը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Ահաբեկչության զոհերի թիվը հասել Է հինգի, տուժել Է տասից ավելի մարդ: Շեկաթը դեկտեմբերի 13-ին սպանվել Է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել