Կանադայում Էրի լճի մոտ փոթորկի ժամանակ 42-ամյա Թրևոր Փոթելբերգը 9 մետրանոց ալիքներով հիանալու ժամանակ ցնցվել է, երբ, նրա խոսքերով, կարողացել է շատ անսովոր մի բան պատկերել:

Լուսանկարչություն դասավանդողը խոստովանել է, որ ուղղակի ցնցված էր, երբ բախվող երկու հսկայական ալիքների մեջ սարսափելի դեմք է ուրվագծել:

Տղամարդը հավատում է, որ առեղծվածային պատկերը պատկանում է նավաստու, որի հոգին վերջին հանգրվանն է գտել այդ ջրերում: Եվ հիմա՝ փոթորիկի ժամանակ, նրա ոգին որոշել է ափ դուրս գալ: Լուսանկարի մեկնաբանություններում նաև գրում են, որ այն նման է շան կամ կապիկի դեմքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել