Tert.am-ը գրում է

Մեծ Բրիտանիան պատրաստվում է խստացնել կանոնները՝ Եվրամիության երկրներից մուտք գործող աշխատանքային միգրանտների համար: Այդ մասին հաղորդում է The Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագիծը շուտով կառավարության հաստատմանը կներկայացնի Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: Նախագծի համաձայն՝ ներգաղթյալների թիվը ԵՄ երկրներից կկրճատվի 80 տոկոսով, կազմելով տարեկան 15-ից 25 հազար մարդ:
Մասնավորապես, բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվը 15 հազարից կկրճատվի մինչև 11 հազար մարդ, միջին որակավորում ունեցողներինը՝ 18.5 հազարից մինչև 4.5 հազար: Իսկ ցածր որակավորում ունեցողների մուտքը երկիր մեծամասամբ կմերժվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել