Շատերիս է ծանոթ այն վիճակը, երբ պարանոցի մկանները ձգված են, իսկ ուսերը՝ լարված։ Եթե այս նշանները  սթրեսի, սխալ դիրքով նստելու կամ անբավարար ֆիզիկական ակտիվության պատճառով են առաջանում, ապա այս դեպքում հարկավոր է կատարել մի քանի վարժություններ, որոնք էականորեն կարող են թեթևացնել ձեր վիճակը։

Պարանոցի ձգում ձեռքերի օգնությամբ

Այս վարժությունը ապահովում է պարանոցի ետևի մասին և մեջքի վերևի մասի ձգումը։

  • Հարմար տեղավորվեք աթոռին կամ հատակին։
  • Ձեռքերը միացրեք գլխի ետևում։
  • Զգուշորեն գլուխը ձգեք ներքև՝ փորձելով ծնոտը հպել կրծքին։
  • Գլուխն այս դիրքում պահեք 30-40 վայրկյան, որից հետո դանդաղ վերադարձեք նախնական դիրքին։
Գլխի կողային թեքումներ

Այս վարժության նպատակը պարանոցի աջ և ձախ հատվածների թուլացումն է։

  • Հարմար տեղավորվեք աթոռին կամ հատակին։
  • Աջ ձեռքը դրեք քունքին և գլուխը զգուշորեն ձգեք աջ։
  • Մեջքը ուղիղ պահեք, իսկ ուսերը՝ թուլացած։
  • Գլուխն այս դիրքում պահեք 30-40 վայրկյան, որից հետո դանդաղ վերադարձեք նախնական դիրքին։
  • Նույնը կրկնեք նաև հակառակ ուղղությամբ։
Թիակի մկանները թուլացնող վարժություններ

Այս վարժության ժամանակ աշխատում են ուսերը և պարանոցի կողային մկանները։

  • Նստեք աթոռին և մեկ ձեռքով բռնվեք դրանից։
  • Ծնոտը ուղղեք կրծքին, իսկ ականջը՝ ձախ ուսին։
  • Գլոխը 45° աջ պտտեք, այնուհետև՝ 45° ձախ։ Դուք կարող եք ձեռքը գլխի վրա դնելով օգնել ձեզ, բայց առանց ջանք գործադրելու։ Բոլոր շարժումները պետք է նուրբ լինեն։
  • Ամենավերջին կետերում գլուխը պահեք 20-30 վայրկյան
Ուսերի պտույտ

Այս շարժումը հանում է ուսերի լարվածությունը։

  • Կանգնեք կամ նստեք, մեջքը և ուսերն ուղիղ պահեք։
  • Ուսերը բարձրացրեք վերև, այնուհետև իջեցրեք ետ և ներքև՝ ստեղծելով շրջանաձև շարժում։
  • Շարժվեք սլացիկ, գլուխը պահեք պարանոցին սեղմած՝ ստեղծելով երկակի ծնոտ։
Ձեռքերի ձգումներ՝ պատի օգնությամբ

Այս արժությունը շատ լավ միջոց է լարված ուսերի համար։

  • Ձախ ձեռքը հենեք պատին։ Ձեռքի ափը նույնպես կարող է հպվել պատին։
  • Ուսը սեղմեք պատին։
  • Կուրծքը թեթևակի թեքեք պատից՝ ստեղծելով թեթև ձգում։
  • Այս դիրքով մնացեք 30-40 վայրկյան, որից հետո նույնը կրկնեք հաջորդ ձեռքով։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել