Հնագետները պարզել են, որ Սթոունհենջը օգնել են կառուցել կովերը: Կենդանիները քարերը տեղափոխել են Ուելսից Ուիլթշիր, որտեղ գտնվում է հայտնի հեթանոսական տաճարը, գրում է The Daily Mail-ը: Նախկինում հնագետները չէին կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչպես է կառուցվել Սթոունհենջը: Գոյություն ուներ վարկած, ըստ որի, քարերը, 256 կմ հեռավորության վրա գտնվող Ուիլթշիրում, հայտնվել էին սառցաբեկորի տեղաշարժման շնորհիվ:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները տեղեկացել են, որ 8000 տարի առաջ մարդիկ ծանր աշխատանքի համար օգտագործել են կովերին: Հնագետները ուսումնասիրել են նեոլիթի ժամանակաշրջանում ապրող եղջերավոր կենդանիների սմբակները, որոնց վնասվածքների հետքերը ցույց են տվել, որ կենդանիները երկար հեռավորության վրա ծանր բեռներ են տեղափոխել:

Սթոունհենջը 82 քարերից բաղկացած կլոր կառույց է: Գիտնականները կարծում են, որ հուշարձանը մոտավորապես 5000 տարեկան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել