Զարմանում եմ, որ Փաշինյանին մեղադրում են Արցախը ծախելու նպատակ ունենալու մեջ: Չէ՞ որ ցանկության դեպքում անգամ՝դա իրավաբանորեն հնարավոր չէ․ ինչ է, կարող է՞ պետք է ասի՝, փաթաթեք այս տարածքը, ես գնում եմ այն, որ հետո վերավաճառեմ,,։Արցախն ինքն առանձին պետություն է, ունի իր իշխանությունը, իր ժողովուրդն ու իր հպարտ քաղաքացին, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ղեկավար վաճառել այն։Զարմանում եմ, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասել է,,Հանձնիր 5 շրջանները․․․,,։Ու նա էլ մերժել է։Ինչ է, էդ 5 շրջանները Սարգսյանի սեփականությու՞նն էին, որ կուզեր կհանձներ, կուզեր՝չէր հանձնի։Նման մոտեցումն արհամարհանք է Արցախի ժողովրդի նկատմամբ։Տարիներ շարունակ մի զարմանալի իրողության ենք ականատես եղել, երբ Արցախի վերաբերյալ բանակցություններ են վարվել միջազգային ատյաններում, առանց՝Արցախի, ու արդեն երեւի շատ քչերը կլինեն հիշելիս, թե երբ, ում օրոք Արցախը դադարեց լինել բանակցային կողմ, եւ նրա փոխարեն Հայաստանն սկսեց բանակցություններ վարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել