Հանգամանքների երջանիկ բերմամբ Հայաստանում վերջին երեսուն տարում երկու անգամ իշխանությունը անցավ ժողովրդի ձեռքը։ Առաջին անգամը օգտագործելով երկրի պատերազմական վիճակի կենցաղայաին դժվարությունները խարդախ առանձին անհատները և նույն որակի մի երկու կուսակցություն վարպետորեն շահարկելով այդ դժվարությունները կարողացան ժողվրդին խաբել ու իշխանությունը զավթել։ Քսան տարի երկիրը թալանեցին ու ժողովրդին հասցրեցին վերջին աղքատության եզրին։
Վերջերս ժողովուրդը միահամուռ ուժերով կարողացավ իշխանությունը նորից իր ձեռքը վերցնել։ Սակայն ցավոք սրտի վերևում հիշատակածս խարդախներն ու կուսակցությունները նորից սկսել են իրենց նախկին գործելակերպը և հույս ունեն այս անգամ ևս ժողովրդի ձեռքից ամեն գնով իշխանությունը ետ վերցնել։ 
Թույլ չգտնվեք ու զանազան խարդավանքներին տոն չտաք հարգելի ժողովուրդ։ Նախկիններին ու հնությունից բորբոսնած մի երկու կուսակցության խարդավանքներին չխաբնվեք ու ձեր ձեռքից իշխանությունը բաց չթողնեք։ Հակառակ դեպքում երկիրն էլ դուք էլ հետը այլևս ընդմիշտ կկորցնեք անգամ ձեր գոյության իրավունքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել