ԼՀԿ-ն 5 երգ գիտի, 5-ն էլ ԲՀԿ-ի մասին. Ինչու՞ են խուսափում արտախորհրդարանական ուժերի կշռադատված քննադատություններից

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ընթացավ քաղաքակրթության և կոռեկտության շրջանակների սահմաններում, ինչը վստահաբար չենք կարող ասել հետընտրական պրոցեսների մասին:
Մամուլն ու սոց. ցանցերը աչքի անցկացնելիս հասկանալի է դառնում, որ կիզակետում Լուսավոր Հայաստան կուսակցությունն է:Բանը նրանումն է, որ նախընտրական հայտնի բանավեճի ընթացքում՝ Գագիկ Ծառուկյանի կողմից «կլասսիկ»-ի պիտակավորումը ստանալուց հետո Էդմոն Մարուքյանն և ԼՀԿ-ն որոշ դեպքերում հասկանալի, միաժամանակ ոչ հասկանալի պատճառներով չեն գտնում իրենց տեղը՝ շարունակաբար թիրախավորելով ԲՀԿ-ին, մեկմեկու մեղադրանքներ հնչեցնելով:
Այնուհետև արդեն հետընտրական իրավիճակներում ԼՀԿ-ին վրաերթի ենթարկելու գործընթացը հանձն է առնում Ազգային առաջընթաց կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանը, բառացիորեն հայտարարելով, որ հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը զբաղված էր Սերժ Սարգսյանի լոբբինգով:Այս ամենից հետո, երբ թվում էր թե ԼՀԿ-ն և Էդմոն Մարուքյանը պետք է մի պահ պաուզա վերցնեին և շունչ քաշեին ծանրակշիռ վերլուծելով ստեղծված իրավիճակը, շտապողաբար շարունակեցին սխալ և անհեռատես քայլերի շարքը:
Եվ այսպես, էդմոն Մարուքյանը ԼՀԿ-ի համար աշխատող 1-ին.ամ կայքի եթերում արեց սկանդալային հայտարություններ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որին բուռն արձագանքեցին հատկապես արտախորհրդարանական ուժերից՝ Քաղաքացու որոշում կուսակցության անդամները՝ ընդգծելով Էդմոն Մարուքյանի քաղաքականությունից կտրված լինելու հանգամանքը:
Սակայն այս ամենը ԼՀԿ-ականները շարունակում են համառորեն չնկատելու տալ, վստահաբար չունենալով խելամիտ հակափաստարկներ: Խուսափողական մարտավարություն որդեգրելով ապացուցում են, որ Ազգային առաջընթաց և Քաղաքացու որոշում կուսակցության ներկայացուցիչները ավելի քան ճշմարտացի են իրենց կողմից առաջ քաշված թեզերում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել