Պետք է պատգամավորների աշխատավարձն էլ վերանայել։ ԱԺ նախագահի աշխատավարձը միլիոնից ավել է.. էլ չասեմ՝ փոխերի ու հանձնաժողովի նախագահների..
Շքեղություն է, երբ մի երկրում գիտնականը, մանկավարժը, բժիշկը, մշակույթի, սպորտի ներկայացուցիչները, դե թոշակառուների մասին էլ չասեմ՝ կոպեկներ են ստանում, իսկ գրողները, անգամ հոնորար չեն ստանում.. իսկ պատգամավորներին պահում են շքեղության մեջ, հետն էլ հավելյալ աշխատավարձ նշանակում՝ տուն վարձելու, անձնական մեքենա, (անվադող, վառելիք) ծախսեր.. Էլ չեմ ասում, հաճախ բացակայող պատգամավորի աշխատավարձի մասին, որ հանգիստ կարելի է՝ չվճարել, իսկ բացակայությունը սովորություն դարձրած պատգամավորին՝ զրկել մանդատից։
Եթե պատգամավորի աշխատավարձը, ասենք՝ 200.000 դրամ լիներ, ինձ թվում է շատերը չէին ձգտի պատգամավոր դառնալ։ 
Այս առիթով, դեռ շատ անելիքներ ունի կառավարությունը, որովհետեւ բազմիցս ականատես ենք եղել՝ բացակայող, կոճակ սեղմող, օրենքների մասին գաղափար չունեցող, նիստերին դանթող ձրիակեր պատգամավորների աԽշատանքը..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել