Դեկտեմբերի 14-ին լոս Անջելեսում աճուրդի ժամանակ վաճառվել է Օսկար»-ի երկու արձանիկ:

1947թ-ին նկարահանված և «լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացած «Ջենթլմենի համաձայնություն» (Gentlman’s Agreement) ֆիլմ արձանիկը վաճառվել է 492 հազար դոլարով, իսկ 1935թ․ նույն անվանակարգում հաղթած «Ապստամբություն Բաունթիի վրա» (Munity on the Bounty) ֆիլմի արձանիկը՝ 240 հազար դոլարով:

Արձանիկների գնորդները ցանկացել են մնալ անանուն:

«Օսկար» արձանիկների աճուրդը շատ հազվադեպ երևույթ է, քանի որ 1951թ-ից սկսած հաղթողները պարտավորվում են արձանիկները որևէ տեղ վաճառելուց առաջ դրանք մեկ դոլարով հետ վաճառել Կինոարվեստի ամերիկյան ակադեմիային: Ըստ ակադեմիայի՝ արձանիկները պետք է շահել և ոչ թե գնել:

Հատկանշական է, որ 1999 թ-ին Մայքլ Ջեքսոնը 1,5 մլն դոլար էր վճարել 1939 թվականին նկարահանված ամերիկյան հանրահայտ «Քամուց քշվածները» (Gone With the Wind) ֆիլմի ստացած արձանիկի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել