Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները կանխատեսում են, որ գլոբալ տաքացումը կարող Է հանգեցնել անալի ջրի պակասի: Ավստրալացի փորձագետների հետազոտության արդյունքները հրապարակված են Phys.org.-ում:

Գիտնականներն օգտագործել են 43 հազար օդերեւութաբանական կայանների եւ ավելի քան հինգ հազար կոնկրետ կետերի տվյալները, որոնք հետեւել են 160 երկրներում գետերի վիճակին: Հետազոտողները հանգել են այն եզրակացությանը, որ կլիմայի փոփոխման պատճառով ավելանում Է տեղումների քանակը, սակայն գետերում ջրի մակարդակն իջնում Է: Պրոֆեսոր Աշիշա Շարման բացատրել Է, որ ջրի ավելցուկները չեն հայտնվում գետերում, այլ ներծծվում են չոր գետնի կողմից, որը կորցրել Է խոնավությունն օդի ավելացող ջերմաստիճանի պատճառով:

Մասնագետները հայտնաբերել են, որ տեղումների մոտավորապես 64 տոկոսը մնում Է հողի մեջ: Նշվում Է, որ գետահոսերի ցամաքումը կարող Է բերել բերքի նվազման եւ բնակավայրերի ջրամատակարարման խնդիրներ առաջացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել