«Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի Սամոն: 

Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ «Մարտի 1-ի» դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավ­վել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստու­գի՝ ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազ­մից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին: Ու հավա­նական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լի­նի Կարապետյանին ևս հարցաքննել: 

Մինչ այդ նկատենք՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի արտա­կարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել