«Շիրակում  մեծ զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից։ Մարզպետի խորհրդականը, որը նաև «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն է, և ԱԺ նախորդ ընտրություններում զբաղվում էր ՀՅԴ թեկնածուների PR-ով, հավաքել է 4 հազար 771 ձայն՝ մոտ հազար ձայն ավելի, քան Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Գյումրիում խոսում են, որ Բաղդասարյանը մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, ով աջակցել է, որ նա այդքան ձայն հավաքի, որ ԱԺ-ում իր ձայնը լսելի դառնա։ Բացի դա, նրանց միջև խնամիական կապ կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել