Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, պաշտոնից հեռանալուց հետո երեք շաբաթ անտեսել է կառավարական բնակարանից դուրս գալու մասին հրահանգները, հաղորդել է Daily Mirror-ը:

Նշվում է, որ նախարարությունը Ջոնսոնին բազմիցս նամակներ է հղել ազատելու բնակարանը, որը բրիտանացի հարկատուների վրա նստում է տարեկան 628 000 դոլար:

Պաշտոնից հեռանալուց հետո Ջոնսոնը ստիպված էր վերադարձնել նաև ավտոմեքենան, ինչպես նաև էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ նոութբուքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին նախարարը իր քաշի կորուստը համեմատել է Բրիտանիայի Եվրամիությունից հեշտությամբ դուրս գալու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել