Լուկաշենկոյի հայտարարությունը՝ կապված Սերժ Սարգսյանի հետ, կրակոց է հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա: 

Լուկաշենկոն այս հայտարարությունը կարող էր անել ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ, որի արդյունքում հնարավոր է մի որոշ ընտրազանգված գնար ու ձայն տար ՀՀԿ-ին, սակայն Լուկաշենկոն դա անում է այսօր, քանի որ հենց ընտրություններից հետո է հարկավոր Հայաստանում սրել ներքաղաքական իրավիճակը, քաղաքական դաշտում ստեղծել բևեռացում, ընդ որում՝ միմյանց նկատմամբ ընդգծված թշնամությամբ:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասում էր, որ ՀՀԿ-ն բանակցել է միայն հանձնելու շուրջ, և հանկարծ այսօր Լուկաշենկոն հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը դեմ է եղել շրջանների հանձնմանը: Այստեղ ակնհայտ է հայտարարության միտումը, ակնհայտ է ձեռագիրը, այսպիսով փորձում են հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծել վիճակ, որտեղ, այսպես ասած, խոսելու տեղ կունենան նախկին իշխանության ներկայացուցիչները, իսկ այդ մարդիկ խորհրդարանում չեն, չեն կարող օգտագործել խորհրդարանական ամբիոնը, և մնում է հանրահավաքային ամբիոնը: Կարող էին, չէ՞, մինչև հեղափոխությունը դա ասել, հեղափոխությունից հետո դա ասել, վերջապես, մինչև ԱԺ ընտրություններն ասել: Ոչ, հիմա, որպեսզի արտախորհրդարանական ուժերի միջոցով կրկին լարվածություն մտցնեն ներհայաստանյան քաղաքական դաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել