Լուկաշենկոյի հայտարարությունն ու դրա արձագանքը թող դաս լինեն բոլոր ապագա ղեկավարների համար, որ որոշակի տարի հետ որևէ մեկի մտքով չանցնի հայտարարել, թե՝ եկեք շրջան/տարածք հանձնեք, որպեսզի խաղաղություն լինի, կամ եկեք օտար զորք մտցնենք Արցախ, որպեսզի պաշտպանեն մեզ պատերազմից:

Չկա նման բան, տարածքներ հանձնելը խաղաղության երաշխիք չէ։ Որևէ օտարազգի զինվոր, եթե զինված մտնի Արցախ, համարվում է թշնամի, սահմանախախտ: Ժողովուրդը չի տեղավորվում օդի մեջ խաղաղության մասին խոսելով ու չի հանձնելու իր ընկերների արյան հետքերը:

Տարածքներ զիջելը տանելու է նրան, որ այդ տարածքներից հետո ադրբեջանական կողմն էլի է տարածք ցանկանալու: Բոլորս էլ տեղյակ ենք, որ Ադրբեջանը կարծում է, թե մինչև Երևան իր տարածքներն են ու այդպես 5 շրջաններով կգա, կհասնի Երևան, իսկ եթե թեկուզ կես միլիմետր զիջվի, ապա այլևս մնացածը չզիջելու իրավունք չենք ունենա: Փաստացի ցույց կտանք, որ մենք Երևանում ապրող քաղաքացու կյանքն ավելի ենք կարևորում, քան սահմանամերձ գյուղում ապրողինը, քանի որ թշնամուն թույլ ենք տալիս ավելի մոտենալ իրեն:

Իսկ ադրբեջանական բանակի փորձը մեզ ցույց է տվել, որ օտար պետության զինվորները երբեք հողի համար այնպես չեն կարող կանգնել սահմանին, ինչպես տվյալ հողի սեփականատերը: Այլ բանակի զինվորները և հրամանատարները ամենալարված ու անելանելի վիճակում թողնելու են դիրքերը և փախչեն: Դրան գումարած՝ փորձը ցույց է տալիս, որ նման զինվորները, ովքեր ծառայում են իրենց պետությունից կիլոմետրերով հեռու, միշտ առավել անկարգ են իրենց պահում, ու տիրում է բեսպրիդել:

Արցախի հարցը շատ նուրբ ու կարևոր հարց է, որը լուծելու ընթացքում պետք է հույսը դնել բացառապես սեփական բանակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել