168.am-ը գրում է.

Կոսովոյի բանակի ստեղծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտում է եւ հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նշված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Պրիշտինայում դեկտեմբերի 14-ին «խորհրդարանը» որոշեց վերափոխել Կոսովոյի անվտանգության ուժերը Կոսովոյի լիարժեք «բանակի»: Այս քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձեւի կոպիտ խախտում էր՝ ուղղված Բալկաններում իրավիճակի լուրջ սրմանը, որը հղի է տարածաշրջանում զինված հակամարտությունների կրկնությամբ», -ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել