keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը մեկնել է արձակուրդ

visibility 706 commentմեկնաբանել

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը մեկնել է արձակուրդ։ Նա ծննդյան տոների նախօրյակին մեկնել է ԱՄՆ՝ ընտանիքի հետ տոներն անցկացնելու։ Ն․Պետրոսյանի կինն աշխատում էր ՀՀ ԱԳՆ-ում, որտեղից էլ գործուղվել է ԱՄՆ՝ աշխատելու, ԱՄՆ-ում մայրիկի հետ է նաեւ նրանց դուստրը։ Նաիրի Պետրոսյանը մոտ 7-8 ամիս ընտանիքին չէր տեսել։

Այժմ բավականին երկարատեւ արձակուրդ է վերցրել եւ ԱՄՆ-ում է լինելու մինչեւ հունվարի կեսերը։ Ճիշտ է՝ նա շարունակելու է հեռախոսային կապով իրականացնել գրասենյակի ղեկավարի իր պարտականությունները, սակայն այստեղ եւս կան փոխարինողներ։

Թեև բավականին պասիվ կյանք վարող եւ սակավաթիվ մարդկանց հետ շփվող Սերժ Սարգսյանը թերեւս օգնության կարիք չի էլ զգում։ Նա հիմնականում օրն անցկացնում է Ձորաղբյուրում, որտեղ տեղափոխվել է կառավարական ամառանոցներից։ Այստեղ նա ապրում է խնամուն պատկանող տանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝