Տիտանիկի ողբերգական պատմությունը հայտնի է բոլորին : Սակայն քչերը գիտեն երկու այլ հսկայական նավերի ճակատագրի մասին, որոնք շատ նման էին Տիտանիկին : Ինչպես և Տիտանիկը, այս նավերը ևս պատկանում էին White Star line-ին :

Նման չափսերի նավերի կառուցման նպատակը Cunard ընկերության նավերին հետ մղելն էր, որոնք առաջատար դիրք էին զբաղեցնում տևանսատլանտյան երթուղում :

White Star line ընկերության ֆլագմանները պետք է դառնային Օլիմպիկը, Տիտանիկը և Բրիտանիկը : Այնպես ստացվեց, որ դաժան բախտը հետապնդեց երեք հսկա նավերին : Աշխատակազմի կամ ուղևորների հանկարծակի մահեր, անբացատրելի վնասվածքներ. ոչ մի ուղևորություն առանց պատահարների չէր ընթանում :

Օլիմպիկ նավի պատմությունը

Առաջինը ջրայի տարածք դուրս եկավ Օլիմպիկը 1910 թթ. Հոկտեմբերին : 1911 թ. հունիսին ստարտային ռեյսում վնասվեց բուքսիրը : Հաջորդ երեկ ռեյսերը հարթ ընթացան, սակայն սեպտեմբերին Օլիմպիկը բախվեց բրիտանական Հոուք լայների հետ : Հուոքի դիմային հատվածն ամբողջությամբ մասերի էր բաժանվել, իսկ Օլիմպիկի վրա երկու մեծ անցք էր առաջացել : Չնայած որ խորտակման հավանականությունը բացակայում էր, բոլոր ուղևորները տարհանվեցին : Նավի վերանորոգման համար մի քանի ամիս պահանջվեց :

1912-ի ապրիլին, երբ խորտակվեց Տիտանիկը, Օլիմպիկը ևս ռեյսի մեջ էր : Երկվորյակ-նավի խորտակումը մեծ վնաս հասցրեց ընկերության հեղինակությանը : Բոլորը սկսեցին կասկածել Օլիմպիկի վստահելիության վրա : Անգամ աշխատակիցները հրաժարվում էին նավ բարձրանալ և պահանջում էին  լրացուցիչ նավակներ ավելացնել :

Առաջին աշխարհամարտի ժամանակ բոլոր ուղևորային լայներները սկսեցին կիրառվել ռազմական կարիքների համար : Այդ տարիներին Օլիմպիկը մի քանի անգամ հայտնվեց խորտակման եզրին, սակայն դրան իմշտ ինչ-որ կերպ հաջողվում էր նավահանգիստ վերադառնալ : Դրա վրա հարձակվեցին գերմանական սուզանավերը, երբ այն այն տեղափոխում էր շուրջ 66 հազար զինծառայողների, աշխատանքային գումարտակների ու ռազմական բեռներ : Օլիմպիկի թիմի անդամները փրկեցին նավում գտնվող այն մարդկանց, ում վրա ականներ նետվեցին :

Պատերազմի ավարտից հետո նավը կապիտալ վերանորոգման ենթարկվեց, իսկ շարժիչի աշխատանքը սկսեցին իրականացնել ոչ թե ածուխով, այլ վառելայուղով : Անգամ խաղաղ ժամանակ և նավի արդիականացումից հետո տհաճությունները շարունակում էին հետևել Օլիմպիկին : 1934-ին Նյու Յորքին մոտ գտնվող ջրային տարածքում հսկա նավը բախվեց լողացող փարոսին : Փարոսը խորտակվեց, զոհվեցին բոլորը, ովքեր դրա վրա էին գտնվում՝ 7 մարդ : Արդյունքում նավը որպես մետաղաջարդոն վաճառեցին :

Բրիտանիկ նավի պատմությունը

Երրորդ նավի՝ Բրիտանիկի ճակատագիրն այնպես դասավորվեց, որ հարմարավետ ուղևորափոխադրման համար նախատեսված նավը ոչ մի խաղաղ ռեյս չիրականացրեց : Երբ խորտակվեց Տիտանիկը, այս նավը դեռ մինչև վերջ կառուցված չէր : Դժբախտ իրադարձությունների լույսի ներքո՝ որոշվեց այն չանվանել նախապես որոշված անունով՝ Գիգանտիկ, այլ փոխել անվանումը՝ Բրիտանիկ :

Առաջին աշխարհամարտի ժամանակ այն լողացող հոսպիտալի դեր էր կատարում : Նավի չափսերը թույլ էին տալիս դրանում ավելի քան 3 հազար նավային մահճակալ տեղավորել, իսկ ծառայողական աշխատակազմում շուրջ 700 մարդ կար, չհաշված բժշկական աշխատողներին : Բրիտանիկի ռեյսերը վիրավորներին տեղափոխում էին Միջերկրական ծովից Անգլիա :

1916 թ. նոյեմբերի 21-ի պարզ առավոտյան Էգեյան ծովում նավում անհայտ պատճառներով պայթյուն տեղի ունեցավ : Հաջողվեց խուսփել շատ զոհեր ունենալուց՝ շնորհիվ աշխատակազմի համակարգված թիմային գործունեության և նավակների մեծ քանակի : 1070 ուղևորներից զոհվեց միայն 30-ը :

Այս նավերի անհաջողությունները, ըստ էության, ինչ-որ խորհրդավոր երևույթով են պայմանավորված : Հնարավոր է, որ այդ անհաջողություններում մեծ է մարդկային գործոնը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել