Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ի հեճուկս ԱՄՆ-ից հնչած կոչերին՝ թուրքական ԶՈւ-ն կմտնի սիրիական Մանբիջ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Էրդողանը շեշտել է, որ թուրքական ԶՈւ-ն պետք է մտնի Մանբիջ ու դուրս հանի այնտեղից քուրդ զինյալներին, քանի որ ԱՄՆ-ն՝ չնայած իր տված խոստումներին, այդպես էլ չարեց դա:

«Մաքրում, մաքրում էիք, չկարողացաք դուրս հանել, այդ դեպքում մենք պիտի մտնենք Մանբիջ: Ես բացահայտ եմ ասում. Թուրքիան բավական ժամանակ է կորցրել Եփրատի արևելքում ահաբեկչական խմբավորումների գործողություններին միջամտելու հարցում: Այլևս չենք կարող գեթ մեկ օր ուշանալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել