Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ «Միլանի» նկատմամբ պատժամիջոցներ է կիրառելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:

«Միլանը» չի ստանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությանը մասնակցելու համար նախատեսված է 12 միլիոն եվրո մրցանակային գումարը:

Բացի այդ, «Միլանի»՝ եվրագավաթային հաջորդ երկու մրցաշրջանների հայտացուցակներում կարող է ընդգրկվել առավելագույնը 21 ֆուտբոլիստ:

Միևնույն ժամանակ, մինչև 2021 թվականի հունիսի 30-ը «Միլանը» պետք է ՈւԵՖԱ-ին վճարի բոլոր տույժերը: Հակառակ դեպքում թիմը կզրկվի 2022-23թթ. և 2023-24թթ. եվրագավաթային մրցաշրջաններին մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ հունիսին ՈւԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար «Միլանին» զրկեց Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքից, սակայն հուլիսին Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) չեղարկեց այդ որոշումը:

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում «Միլանը» չի կարողացել հաղթահարելխմբային փուլի արգելքը և զրկվել է պայքարը շարունակելու հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել