Միացյալ Նահանգներն, իհարկե, կարող է գնահատել հայաստանյան ընտրությունների որակը՝ հղում տալով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության մեջ տեղ գտած գնահատականին, բայց դա չի նշանակում, որ լավ ընտրություններ անցկացնելուց հետո Հայաստանն ավելի առաջնային պետություն է դառնալու Վաշինգտոնի համար, քան «բարձր առաջնահերթություն» ունեցող պետության կարգավիճակը, որը Հայաստանում ֆիքսեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Որևէ փոփոխություն այս ոլորտում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում, չեմ կանխատեսում։ Ասեմ ավելին՝ կարծում եմ, որ եթե իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունենար Օբամայի վարչակազմի օրոք, հնարավոր է, որ Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանին մի փոքր այլ լիներ, և աջակցությունն ավելի մեծ լիներ, եթե Վաշինգտոնը համարեր, որ Հայաստանում նաև արժեհամակարգային փոփոխություն է տեղի ունեցել։ Բայց այսօր գործ ունենք Թրամփի վարչակազմի հետ, որն ավելի պրագմատիկ է և այդքան էլ ցանկություն չունի ներգրավվելու այլ պետությունների ներքաղաքական գործընթացներում, ինչպես նա նշեց իր երդմնակալության արարողության ժամանակ։ Այնպես որ, չեմ կարծում և չեմ կանխատեսում, որ, ընտրությունների որակով պայմանավորված, այս տեսակի քաղաքական, աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել