Վիետնամցի գործարարը ոսկու նկատմամբ ունեցած մոլուցքի արդյունքում հայտնվել է ասիական սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում։

Երեսունվեցամյա Տրան Նգոկ Պհուկը շրջում է 13 կգ ոսկեղենով: Նրան ուղեկցում է առնվազն 5 թիկնապահ, որոնք ոսկյա զարդերը պաշտպանում են գողերից:

Սոցցանցերի օգտատերերի մի մասը կասկածել է ոսկու իսկությանը, մյուս մասն էլ զարմացել, թե ինչպես է Պհուկը, այդքան ծանրություն կրելով, կարողանում ուղիղ քայլել:

Գործարարը խոստովանել է, որ ոսկեղեն կրելը սկզբից անսովոր է եղել, սակայն ժամանակի ընթացքում այդ սովորությունն իրեն արդարացրել է, քանի որ ոսկեղենը նրան հաջողություն և բարգավաճում է բերել: 

Պհուկի ոսկեղենի հավաքածուի ընդհանուր քաշը 13 կգ է և գնահատվում է 550 000 դոլար: Նա նաև հայտնել է, որ մտադիր է հատուկ իր համար պատրաստված ոսկե գլխարկ և շապիկ պատվիրել: 

Պհուկը շքեղ կարաոկե ակումբի սեփականատեր է: Նա մեծացել է աղքատ ընտանիքում, սակայն երիտասարդ տարիքում զբաղվել է նավթի վերավաճառքով և կարողություն կուտակել: 

Պհուկը խորհուրդ չի տվել ուրիշներին հետևել իր օրինակին, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մի քանի թիկնապահ վարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել