Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այսօր Երեւան է եկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ փորձել է հանդիպել ՀՀ  ղեկավարության առաջին դեմքերին, սակայն ապարդյուն, նրան չեն ընդունել ոչ ոք, առաջին հերթին՝ ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյանը: Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Խաչատրյանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել, գրվում է, որ նա այդ քայլին դիմել է որդու ձերբակալությունից անմիջապես հետո՝ քաջ գիտակցելով, որ այդպիսի պահանջ իր առջև կդնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Թեպետ այս լուրերը դեռ չեն հաստատվել, սակայն մեզ նաեւ հայտնի է դարձել, որ մինչ օրվա վերջ կլուծվի նաեւ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել