«Պատասխանելով «Իրավունքի» այն հարցին, թե ԲՀԿ-ն ԱԺ-ում կլինի ընդ­դիմություն, թե ինչպես միշտ այլընտ­րանք՝ ԲՀԿ համամասնական ցուցակի 9- րդ համար Գևորգ Պետրոսյանը նշեց. «Այս պահին մեր խմբակցությունում քննարկում չի արվել, առավել ևս՝ այլընտրանք լինելու կապակցությամբ: 

Ընդդիմություն լինելու կամ չլինելու մասին կարող է հայտարարել միայն խմբակցության ղեկավարը: Մենք ու­նենք հուշագիր, որը, ինչպես գիտեք, ստո­րագրվել է Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որի գաղափարն է կանգնել իշխանության կողքին և թույլատ­րելի միջոցներով կառավարել երկիրը, որ­պեսզի կարճ ժամանակահատվածում երկիրը դուրս գա այս դժվարին իրավիճակից և արդարացնենք ժողովրդի սպասելիքնե­րը: Այս պահին մեր խմբակցության ղեկա­վարն  իր ամբողջ թիմով կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին»:

Փորձեցինք նաև պարզել, արդյոք ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստան» կուսակ­ցությանը վերաբերվում է որպես ընդդիմու­թյան այն դեպքում, երբ նրանց և ՔՊ-ի ծրագրերը համընկնում են, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց. «Լուսավոր Հա­յաստան» կուսակցությունն իրեն հայտա­րարել է ընդդիմություն, և մենք որևէ հիմք չունենք՝ այժմ նրանց հայտարարությունը հերքելու կամ հաստատելու: Բայց եթե արել են հայտարարություն, ապա ստիպ­ված են լինելու հետագայում ապացուցել իրենց ընդդիմություն լինելը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել