«Իշխանական ուժում միշտ էլ պաշտոնի կռիվն անպակաս է, իսկ երբ դրան էլ գումարվում են երիտասարդական ամբիցիաները, ինչպես ասում են, գլուխդ առ ու փախիր: Հիմա Նիկոլ Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը. բոլորն էլ ուզում են «չալաղաջ տեղերից» բաժին ունենալ:

Մեր տեղեկություններով՝ ի զարմանս թիմակիցների, Փաշինյանը որոշել է չսահմանափակվել միայն յուրայիններով, բայց այստեղ էլ ծանր վիճակում է, որովհետև տարբեր խողովակներով նրան հուշում են այս կամ այն մարդու «հրաշալի կադր» լինելու մասին, իշխանությունում եղած պաշտոնյաներին են «մեջ գցում»` վերջիններիս «հմայքներն» ի ցույց դնելով: Առայժմ վարչապետի պաշտոնակատարը ոչ մեկին հավանություն չի տվել, սակայն չի էլ մերժել, ասել է` սպասեք:

Ի դեպ, արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական աշխատանքի համար առաջարկ է եղել ներգրավելու հայտնի, փորձառու դիվանագետների, սակայն Փաշինյանը չի երաշխավորել նրանց: Հետաքրքիր է` ապագա վարչապետը կընտրի երիտասարդ, անփորձ կադրերի՞, թե իշխանության մաս կկազմեն նաև կայացած ու լուրջ մասնագետները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել