Սա այն բանից հետո, երբ ավելի ուշ վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի՝ Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվեց: Երեկ այս կապակցությամբ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին՝ պարզելու, թե իրեն ճնշել են, թե ոչ:
Նա օգնականի միջոցով փոխանցել է հետևյալ պատասխանը. «Մխիթարյանը հարկ է համարել ընդամենը ընդգծել, որ Ձեզ հետաքրքրող գործի առնչությամբ որևէ մեկի հետ դատական նիստից դուրս որևէ քննարկում չի ունեցել, իր՝ որպես դատավորի գործունեությանը որևէ միջամտություն կամ դրա փորձ չի եղել, հակառակ դեպքում այն, անկասկած, կարժանանար օրենքով նախատեսված համարժեք արձագանքի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել