ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանի գիտնականները ներկայացրել են վերջերս անցկացրած գիտական հետազոտության միջանկյալ արդյունքները և նշել, որ փշաքաղվելուց առաջացած, այսպես կոչված, «սագի մաշկը» նպաստում է մազերի աճին: Դա պայմանավորված է նրանով, որ նման պահերին տեղի է ունենում ցողունային բջիջների խթանում, ինչի արդյունքում հայտնվում են մազերի նոր ֆոլիկուլներ:

Ուսումնասիրության արդյունքները հեղինակները ներկայացրել են ամերիկյան բջջային կենսաբանության ընկերության կոնֆերանսում: Գիտնականների կարծիքով, այսպես կոչված, «սագի մաշկի» առաջացման ժամանակ ի հայտ եկած փոքր բշտիկները սովորաբար ուժեղ հուզական ցնցման հետևանք են: Դրա համար պատասխանատու են որոշ մկաններ, որոնք կապված են մազի ֆոլիկուլների հետ, իսկ պրոցեսը ղեկավարում են ֆոլիկուլների անմիջական հարևանությամբ գտնվող նյարդերը: Նրանք արտադրում են norepinephrine հորմոնը, որն էլ խթանում է մազերի աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել