Hraparak.am-ը գրում է.

Պաշտոնապես հաստատվել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» երաժշտական մրցույթ փառատոնը անցկացվելու է Լեհաստանում։ Այս մասին հայտնում է մրցույթ փառատոնի կազմակերչական կոմիտեն՝ կոմիտեի ինստագրամյան էջում հրապարակված հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլը» ամենամյա միջազգային հեռուստատեսային երաժշտական մրցույթ փառատոն է, որին կարող են մասնակցել մինչեւ 15 տարեկան վոկալիստները։ Ի տարբերություն «Եվրատեսիլի», հաղթող երկիրը պարտավորություն չունի հաջորդ տարվա մրցույթ փառատոնը հյուրընկալել, թեեւ ըստ սեփական հայեցողության, կարող է եւ դա անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել