Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում, և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի էջից։

Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ հստակություն մտցնել ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անխոհեմ առաջարկում, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անհամբեր սպասում է դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածության հավանությանը և Հայաստանում նրա ծառայության անցնելուն, որտեղ նա լավ հնարավորություն կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել