Քանի կար, ընդդիմությունը ձեռ էր առնում Սերժի «ապահով Հայաստանը»։ Ամեն մի աղմկահարույց հանցագործության վրա էլ հաճույքով ասում էին. «Է՞ս ա քո ապահովը, Սերժ» (չնայած պարզ է, որ «ապահով» չի նշանակում կատարյալ անվտանգ, այլ նշանակում է հանցագործությունների համեմատաբար փոքր թիվ։ Ասենք՝ Երևանի թաղերի մեծ մասում 13-14 տարեկան երեխան հանգիստ կարող էր երեկոյան տրանսպորտով մենակով վերադառնալ տուն)։

Մոտավորապես 2015 թվականից իրավիճակը որոշ չափով վատացավ, կարծում եմ՝ կապված սոցիալական իրավիճակի վատթարացման հետ (ինչի պատճառն էլ իր հերթին Ռուսաստանում ճգնաժամն էր, որը չէր կարող չանդրադառնալ նաև մեզ վրա)։

Բայց նույնիսկ այդ վատթարացումը կտրուկ չէր, ու գոնե Երևանում կարելի էր գիշերվա 3-ին էլ հանգիստ քայլել փողոցով։

«Հեղափոխական» 7 ամիսները մեծ դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում ստեղծված անվտանգային այդ համակարգն ավիրեցին։

Զավեշտալին այն է, որ հիմա ամենաբարձրաձայն դժգոհողները նույն այն մարդիկ են, որոնք դժգոհ էին ապահով Հայաստանից...

«Վաաայ, էս ոնց են սկսել մեքենա վարել» (իա, իրո՞ք... էն ձեր կուռքի սկոտչած արագաչափի ու ամենահետևողական խախտողների ներած տուգանքները հիշո՞ւմ եք), «Ամաաան, թալանեցին տունս» (բա մի քիչ էլ խնդացեք Սերժի ապահով Հայաստանի վրա, հիմա խի՞ չեք խնդում), «Ոստիկանությունում ցրում են, գործն առաջ չի շարժվում», ևն, ևն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել