Armdaily.am-ը գրում է.

«Ամբողջ այս գործընթացները ուղղորդված են,  անձնական վրեժխնդրություն է »,- այս մասին այսօր Armdaily.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը։  Ուղղորդված լինելը մեկնաբանելով՝ Վահագն Հարությունյանը ասաց․ «Դեռևս հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ժողովուրդ հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործով նոր բացահայտումների», իսկ դրանից մեկ շաբաթ անց՝ վարչապետի ընտրության նոր փուլի նախաշեմին՝ հոկտեմբերի 30-ին, ականատես եղաք իմ նկատմամբ այս ապօրինի հետապնդմանը և այս ամբողջ գործընթացներին և դրանց հրապարակմանը»։ Հարությունյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարության օրն ինքը դեռ գտնվում էր վկայի կարգավիճակում․ «Հարց է առաջանում, թե Փաշինյանը որտեղի՞ց գիտեր և ո՞նց կարող էր կանխատեսել քրեական գործով զարգացումները, որ մեկ շաբաթ անց լինելու են այդ գործով բացահայտումներ, եթե այդպիսիք ուղղորդված և  չակերտավոր բացահայտումը նախապես ծրագրված չի եղել»։ Հարցին, թե անձնական վրեժխնդրության համար Նիկոլ Փաշինյանի՞ն է մեղադրում, Հարությունյանը նշեց, որ դեռևս ոչ ոքի չի մեղադրում․ «Ես ասում եմ իմ կարծիքը»։ Հարությունյանի խոսքով նույնի մասին է վկայում նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները, ով լրագրողների հետ զրույցում բազմիցս նշել էր, որ քրեական գործը չի գտնվում ստատիկ վիճակում՝ անընդհատ ապացույցներ են ձեռք բերվում։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել