Ամանորին մոտ 2 շաբաթ է մնացել, ուտի ճիշտ ժամանակն է որոշելու, թե ինչ հագնել տարվա ամենատոնական օրը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ինչ կրել այս Ամանորին՝ ըստ հորոսկոպի նշանի:

Խոյ

Խորհուրդ է տրվում մի քիչ բալանսի բերել ձեր կրակը, ուստի կարմիր գույնն ընտրելու փոխարեն նախապատվությունը տվեք դեղինին կամ ոսկեգույնին: 

Ցուլ

Խորհուրդ է տրվում հասարակ ձևվածքի մինիմալիստական հագուստը համադրել մեծ զարդերի հետ, ցանկալի է ոսկուց:

Երկվորյակ

Երկակիությունը ձեր նշանի խորհրդանիշն է, ուստի նախապատվությունը տվեք սիմետրիային, հագուստի նախշազարդերը, անգամ մատանիների քանակն ու դասավորությունը ցանկալի է հայելային կրկնողությամբ լինի:

Խեցգետին

Նուրբ Խեցգետիններին խորհուրդ է տրվում սանրվածքը զարդարել հետաքրքիր նախշազարդերով՝ փետուրներ, ուլունքներ և այլն: Իսկ այս զգեստը պետք է լինի հասարակ և էլեգանտ:

Առյուծ

Թագավորական Առյուծները իրենց արքայական կերպարանքին համահունչ մեծ և շքեղ զարդեր պետք է կրեն: Սանրվածքը նույնպես պետք է լինի շքեղ։ Ընդունելի են թե՛ հավաքած և թե՛ թափած մազերով տարբերակները:

Կույս

Հարկավոր է ընտրել նուրբ և քնքուշ երանգների, փափուկ, հաճելի կտորից զգեստ: 

Կշեռք

Խորհուրդ է տրվում համարձակ ընտրություն կատարել, համադրել իրար հետ ոչ այնքան համադրելի գործվածքներ: Իհարկե, դա պետք է անել ձեզ բնորոշ ճաշակի նուրբ զգացմանը համաձայն:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում կրել համարձակ, էքստրավագանտ բարձրակրունկներ՝ ցնցող տեսքն ամբողջացնելու համար:

Աղեղնավոր

Ուշադրություն դարձրեք ձեր սանրվածքին: Աղեղնավորներն այս Ամանորը պետք է դիմավորեն առանձնակի գեղեցիկ սանրվածքով:

Այծեղջյուր

Վինտաժային զարդեր, մեծ կոլյե, խոշոր ականջօղեր. ահա թե ինչի վրա է պետք ուղադրություն դարձնել ձեր ամանորյա կերպարը որոշելիս:

Ջրհոս

Խորհուրդ է տրվում կրել թափանցիկ թանկարժեք քարեր (օրինակ՝ ադամանդ) կամ էլ կրել հագուստ, որը զարդարված կլինի քարիկներով:

Ձկներ

Ոսկի և արծաթ․ այս երկու թանկարժեք մետաղների համադրությունը կբալանսավորի Ձկների բարդ էներգետիկան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել