Գրեթե բոլոր աղջիկներն էլ իրենց կյանքի ընթացքում կանգնում են այսպիսի խնդրի առաջ. ինչպե՞ս ՆՐԱՆ ճիշտ հասկացնել, որ հետաքրքրված ես, և այնպես անել, որ ՆԱ ցանկանա հարաբերություններ սկսել:

Կան աղջիկներ, որոնք շատ պոպուլյար են տղամարդկանց շրջանում, սակայն ո՞րն է նրանց հաջողության գաղտնիքը: Այս հարցի պատասխանը գտնելու համար ամերիկացի գիտնականները որոշ ժամանակ հետևել են ամերիկացի առավել պոպուլյար ուսանողուհիների կիրառած ֆլիրտի հնարքներին:

Հետազոտողներն ուշադիր հետևում և գրանցում էին շուրջ 200 միայնակ աղջիկների կիրառած ֆլիրտի ոչ վերբալ ազդանշանները: Արդյունքում նրանք առանձնացրել են ֆլիրտի 15 հնարք:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ֆլիրտի 15 հնարք, որոնք կստիպեն նրան կորցնել գլուխը:

  1. Միայնակ պար ակումբում. մարմի շարժումներ երաժշտության տակտին համահունչ:

  2. Ապակենտրոնացած հայացք. տարածքի զննում 5-10 վայրկյանի ընթացքում:

  3. Արագ կոկետային հայացք. թաքուն հայացք՝ ուղղված համակրանքի առարկային 2-3 վայրկյանի ընթացքում:

  4. Ուշադրության կենտրոնացում. երկար տեսողական կոնտակտ 3 վայրկյանից ավել տևողությամբ:

  5. Գլուխը հետ գցելը. դեմքը վեր պահելով գլուխը հետ գցելը:

  6. Մազերի հետ խաղալը. մազերը մատերին փաթաթելը, մատերով դրանք սանրելը:

  7. Հատուկ ժպիտ. բերանի ծայրերը վեր են բարձրացած՝ թեթևակի մերկացնելով ատամները:

  8. Ողջ մարմնով թեքվելը. տղամարդու կողմ առաջ թեքվել մարմնի վերին հատվածով:

  9. Պարանոցի մերկացում. գլուխը մոտ 45 աստիճանով կողք թեքել՝ մերկացնելով պարանոցը:

  10. Ծիծաղ. սա առաջինն է գրավում տղամարդու ուշադրությունը:

  11. Գլխով անելը. տղամարդու հետ խոսելիս գլխով անել՝ ի նշան համաձայնության:

  12. Թեթևակի հպումներ. հարկավոր է նստել այնպես, որ ծնկները կամ ոտնաթաթերը դիպչեն տղամարդուն կամ էլ ձեռքով թեթևակի հպվել նրան:

  13. Ձեռքով ինչ-որ իրի կպչել. հիմնականում այդ իրը խմիչքի բաժակն է կամ հեռախոսը:

  14. Ամոթխածություն. պետք չէ փորձել թաքցնել շփոթմունքը տղամարդու ասածներից:

  15. Նախաձեռնություն. կարելի է նախաձեռնողականություն ցուցաբերել և առաջինը սկսել շփումը տղամարդու հետ:
Հետազոտությունների արդյունքում ուշադրություն դարձվեց աղջիկների արտաքինին: Պարզվեց, որ տղամարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձրել աղջիկների մարմնի ոչ վերբալ ազդանշաններին, քան արտաքինին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել