Մաքրությունը Գերմանիայում, մասնավորապես՝ Շվաբիայում, «ի ծնե» չի եղել, այլ առաջացել է ժամանակի ընթացքում :

Երկար ժամանակ գերմանացիները աղբը, սատկած տնային կենդաիներին, ոսկորներն ու խոհանոցային մնացորդները պարզապես նետում էին ցանկապատից դուրս կամ որտեղ պատահի : Եվ որպես արդյունք երկրում տիրում էր հակասանիտարություն, հիվանդություններ և ծայրահեղ աղտոտված էին քաղաքներն ու գյուղերը : XV դարում Վյուրտեմբերգյան կոմսին սկսեց անհանգստացնել տիրող գարահոտը, և նա սկսեց հրամաններ տալ առ այն, որ մարդկանց ու կենդանիների «արտադրած» կեղտը հարկավոր է դուրս բերել տարածքից կամ գոնե գետը լցնել, և միայն գիշերվա ընթացքում : Հրամանն, իհարկե, ի կատար չածվեց, քանի որ բոլորի գործողությունները հսկելն անհնար էր, իսկ յուրաքանչյուր տան դիմաց ոստիկան կանգնեցնելն ու նրանց վճարելը բավականին դժվար կլիներ :

Այդ ժամանակ կոմսը նոր հրամանա արձակեց, որի արդյունքում քաղաքները կտրուկ մաքրվեցին : Հրամանի էությունը հետևյալն էր. եթե նկատել եք, որ Ձեր հարևանը մի քանի շաբաթ շարունակ չի հավաքում աղբը, և չեք ստիպելնրան դա անել, ապա կպատժվի ոչ միայն նա, այլև դու : Իսկ եթե զգուշացրել եք նրան, ապա նրա հողերի մի մասը Ձերը կդառնա : Հետևաբար ամեն շավաթ օր բոլորը կարգապահորեն ու հետևողական կերպով մաքրում էին իրենց բակի աղբը՝ զգուանալով հարևանների հնարավոր գործողություններից :

Մի կողմից սա կարելի է դիտել որպես մարդկանց անձնական ազատության դեմ բռնություն, իսկ մյուս կողմից՝ վերջապես հնարավոր եղավ քաղաքներում ու գյուղերում կատարյալ կարգ սահմանել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել