Tert.am-ը գրում է.

2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում անդրադարձել եմ և տվել եմ կոնկրետ հանձնարարականներ և հիմա վերադառանում եմ այդ թեմային՝ վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել. Կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը կառավարվում է ծիգիզմի, պոակիզմի և հիմնադրամիզի տրամաբանությամբ և ամեն անգամ, երբ բանը գալիս հասնում է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք: Ոչ մի բան նորից չպետք է քննարկենք, ի՞նչ է այդ ԾԻԳ-ը, դա պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա է, այսօր մեր կոռուպցիայի ամենամեծ օջախները, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, և հերթով կբացահայտվեն»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ ամեն անգամ ասում են, որ նախարարությունում աշխատողները կարողություններ չունեն: «Եթե չունեն, ուրեմն նախարարությունները լուծարենք, բա ինչի՞ համար ենք պահում այս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաններին սորտերի՝ առաջին, երկրորդ, երրորդ սորտ, հետո էլ ասում ենք՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ կան համակարգեր, որ տասն անգամ բարձր աշխատավարձ են ստանում:  Ինչ է թե իրենք արտոնյալներ են»,-ասաց նա:  

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ պետական կառավարման համակարգի թեմայով կայացվել է քաղաքական որոշում: «Այն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձանարականները չեն կատարել, էսօրվանից իրենց վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին, շատ հստակ եմ ասում»,-բարկացավ Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել