168.am-ը գրում է.

«Ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է, որ ես գնամ ԱԺ, հնարավոր է, որ ես մնամ գործադիրում: Թիմը քննարկում է»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե հնարավոր է ինքը ստանձնի ԱԺ նախագահի պարտականությունները:

Ըստ նրա՝ ինտրիգներ չկան, սովորական քննարկում է և իշխող քաղաքական ուժը որոշում կկայացնի:

Անդրադառնալով նախարարությունների կրճատմանն ու օպտիմալացմանը՝ Ա.Հարությունյանը նշեց, որ շուտով նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Հարցին, թե ԿԳՆ-ին ո՞րն է միանալու, Հարությունյանը կատակով պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել