Armenpress.am-ը գրում է.

Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին առաջարկեց մշակութային հաստատություններ այցելելու ծրագրեր իրականացնել նաև զինված ուժերի ծառայողների համար, ինչպես արվում է աշակերտների դեպքում:

«Ընդհանրապես, եթե Պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով, և կառավարությունը կարող է նոր ծրագիր մշակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել