Արքայադուստր Դիանայի (1961–1997)՝ փղոսկրի գույնի մետաքսե զգեստը, որը 1994 թվականին 200 ֆունտ ստերլինգով (255 դոլարով) ձեռք էր բերել մի կին, որի անունը չեն հայտնում, 161 հազար ֆունտ ստերլինգով (202 հազար դոլարով) վաճառվել է Լոնդոնի Kerry Taylor աճուրդում: Այս մասին հայտնել է Daily Express թերթը:

Զգեստի նոր տերը դարձել է ամերիկյան թանգարաններից մեկը: Աճուրդային տան տեղեկատվության համաձայն՝ վալլիացի մոդելագործ Դեւիդ Էմանուելի ստեղծած այդ զգեստով ժողովրդական արքայադուստրը եղել է 1986 թվականին Բահրեյնում կայացած թագավորական միջոցառմանը, իսկ այնուհետեւ՝ ութ տարի անց, այն նվիրաբերել է բարեգործական նպատակների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել