Կարծում եք՝ Եվրոպայում մտածում են միայն շահույթ ստանալու մասի՞ն: Սխալվում եք: Նրանք նաև հոգ են տանում մարդկանց մասին:

Լյուքսեմբուրգն աշխարհում առաջին երկիրը կդառնա, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի, գրում է հանրահայտ The Guardian-ը:

Այս եղանակով իշխանությունը նախատեսում է լուծել Լյուքսեմբուրգի կարևորագույն խնդիրներից մեկը՝ խցանումների հարցը:

Համաձայն հետազոտողների ստացած տվյալների՝ Լյուքսեմբուրգի վարորդները 2016 թվականին միջինում 33 ժամ են վատնել խցանումների վրա:

Չնայած որ երկրում ընդհանուր առմամբ հաշվվում է 600,000 բնակիչ, Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում ապրող 200,000 մարդ ամեն իր Լյուքսեմբուրգ է գալիս՝ աշխատանքի:

Տրանսպորտի բնագավառում սա պետության առաջին քայլը չէր: Օրինակ՝ այս ամառ Լյուքսեբուրգում տրանսպորտն անվճար դարձրին մինչև 20 տարեկան անձանց համար: Արվարձաններում ապրող մարդիկ ևս մայրաքաղաք հասնելու համար տոմսերի մեծ զեղչեր ստացան:

Տրանսպորտն ամբողջովին անվճար կդառնա արդեն հաջորդ ամառ:

Պրոգրեսիվ նախաձեռնությունը Քսավյե Բետելի գլխավորած նոր իշխանության լայնածավալ ծրագրի մի փոքրիկ մասն է կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել