Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Գասիմ Ռեզաիի գլխավորած պատվիրակությանը դեկտեմբերի 11-ին այցելել էր Ադրբեջան։ Պատվիրակությանը ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Գասիմ Ռեզաին, հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մեծ ներուժ ունեն մի շարք բնագավառներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Հանդիպում է եղել նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի հետ։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈՒ գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտիի գլխավորած պատվիրակությանը: Ադրբեջանական կողմը նախատեսել է կազմակերպել հանդիպում նաև Կերտիս Սկապարոտիի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

Իսկ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել